Հրազդանի նախկին քաղաքապետն ու ընտանիքի անդամները կանչվել են Դատախազություն. ինչ է կատարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանն ու նրա հետ փոխկապակցված անձինք անցնում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։ «Ազդարար» հրապարակային ծանուցումների հարթակում տեղադրված գրությունից տեղեկանում ենք, որ գործով անցնում են Դանիելյանի կինը՝ Զարիկ Գևորգյանն ու դուստրը՝ Արաքս Դանիելյանը։

Հուլիսի 15-ին նրանք կանչվել են դատախազություն՝ ուսումնասիրության վերաբերյալ բացատրություններ տալու նպատակով։ Դանիելյանը Հրազդանի քաղաքապետն էր 2002-2018 թվականներին:

Ն.Հ.




Լրահոս