Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կառավարությունից ավտոմեքենա է խնդրում: ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչությանը անհրաժեշտ է առնվազն մեկ միավոր ավտոմեքենա, օրինակ՝ UAZ PATRIOT Pickup կամ նմանատիպ այլ որևէ մեքենա: Այսինքն նախարարությանը սպասարկող ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակը 5-ից կդառնա 6:
Պարզվում է՝ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցներն օգտագործում են իրենց անձնական մեքենաները եւ ճանապարհների անհասանելիության կամ վթարային վիճակում գտնվելու պատճառով, վնասվում է նրանց անձնական գույքը, իսկ որոշ դժվարամատչելի հուշարձաններ ուղղակի հնարավոր չէ հասնել սեդան տեսակի մեքենաներով։
Իսկ ներկայումս Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվիրակությամբ իրականացվում են պատմամշակութային հուշարձանների վերականգնման կամ տարածքի բարեկարգման 6 և նախագծանախաշվային փաստաթղթերի կազմման 7 փաթեթների ընթացիկ աշխատանքներ, որոնք տարբեր մարզերում են՝ Լոռի, Շիրակ, Տավուշ, Կոտայք։
Ս.Հ.