
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընթացակարգային հանձնաժողովը հավանություն է տվել և պալատի վերջնական քննարկմանն է ներկայացրել Ազգային անվտանգության հատկացումների ակտի (NDAA – H.R.7900) չորս լրացումները: Այս մասին իր ֆեյբուքյան էջում հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:
Հանձնախումբը տեղեկացնում է, որ լրացումներով Ադրբեջանից պահանջվում է անմիջապես ազատ արձակել հայ ռազմագերիներին, պահանջ կա նաև ԱՄՆ Պետդեպարտամենտից զեկույցներ ներկայացնել Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ և հստակեցնել, թե ինչ պայմաններով են Թուրքիային վաճառվելու առաջարկվող F-16 կործանիչները։
Լրացումները կարող են քվեարկության դրվել արդեն չորեքշաբթի՝ հուլիսի 13-ին։