Այսօր դերասանուհի Դինա Տոռեսն ինստագրամի սթորի բաժնում իր հետեւորդներին ցուցադրել էր, թե ինչպես է վաղ առավոտյան ենթարկվել է ավտովթարի:
Դերասանուհին ArmLur.am-ի հետ զրույցում նեղսրտած պատմեց, որ մեկ ամսվա մեջ արդեն չորրորդ անգամ է բախվում նման խնդրի:
«Մեկ ամսվա մեջ արդեն չորրորդ ավտովթարն է ինձ հետ պատահում: Չգիտեմ, ինչպես է ստացվում, որ հենց գալիս են իմ մեքենային են հարվածում, չեմ ասում՝ միտումնավոր են անում, չգիտեմ էլ՝ արդեն ինչ մտածեմ, ոնց որ անիծված լինի մեքենաս: Իրականում սնահավատություններին չեմ հավատում, բայց սկսել եմ վախենալ: Փառք Աստծո, որ գոնե այսպես է պատահում, առանց տուժածների»,- հավելեց դերասանուհին:
Լիդա Եղիազարյան