
Առաջիկայում հնարավոր է վերականգնվի 1-ին խմբի խուլ և խուլ ու համր վարորդների, վարորդների թեկնածուների վարորդական իրավունքի վկայական ստանալու իրավունքը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս մասին որոշման նախագիծը հանրային քննարկման է դրել ՀՀ առողջապահության նախարարությունը:
Ըստ ԱՆ-ի՝ այս նախագծի անհրաժեշտությունը բխում է Եվրոպական պառլամենտի և խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 20-ի հրահանգով սահմանված կարգավորումներն ազգային օրենսդրությանը համապատասխանեցնելու պահանջից:
Տեղեկացնենք, որ հրահանգով սահմանված է, որ լսողության խնդիրներ ունեցող անձանց տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կարող է սահմանափակվել միայն 2-րդ խմբի («C», «CE», «D», «DE», «T» կարգ և «C1», « D1», «C1E», «D1E» ենթակարգ) վարորդների համար` բժշկական եզրակացության հիման վրա:
Ս. Հ.