Ճապոնիան եւ ԱՄՆ-ը խոշոր օդային վարժանքներ են անցկացրել Արեւելաչինական ծովի շրջանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճապոնիան եւ ԱՄՆ-ն օդային վարժանքներ են անցկացրել Ճապոնական ծովի, Արեւելաչինական ծովի շրջանում, ինչպես նաեւ Խաղաղ օվկիանոսի երկնքում: Հուլիսի 14-ին այդ մասին հայտարարել են Ճապոնիայի օդային Ինքնապաշտպանության ուժերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նշվում Է, որ վարժանքներում գործի Է դրվել ավելի քան 50 միավոր ավիացիոն տեխնիկա Ինքնապաշտպանության ուժերի եւ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի կողմից: Մասնավորապես, ամերիկյան կողմից դրանց մասնակցել Է չորս F-35A:

Ընդգծվում Է, որ վարժանքների նպատակն Էր զանազան մարտավարական մանյովրների մշակումը եւ համակարգման մակարդակի բարձրացումը Ճապոնիայի օդայն նքնապաշտպանության ուժերի եւ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի միջեւ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս