![](https://armlur.am/wp-content/uploads/2022/07/enlarge.jpg)
«Ջրաշխարհ» գնալու համաձայնություն չստանալու համար անչափահաս աղջիկը զգալի չափով դեղ է խմել եւ տեղափոխվել հիվանդանոց:
ArmLur.am-ի՝ Եղեգնաձորի աղբյուրների փոխանցմամբ՝ նրան տեղափոխել են Եղեգնաձորի բկ եւ ըստ
բնակիչների՝ նա խմել է առողջական խնդիրներ ունեցող իր մորեղբոր համար նախատեսված Դիազեպան տեսակի դեղահաբը: Ասել է թե՝ անչափահաս երեխան ինքնասպանության փորձ է կատարել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ դեպքով զբաղվում են իրավապահները:
Ք.Մ.