75 հազար դոլար՝ Զինվորների մասունքների ԴՆԹ հետազոտության համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴՆԹ հետազոտություն կատարելու դիմաց առողջապահության նախարարությանը կհատկացվի 75 հազար դոլար:

Նշենք, որ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ում գտնվող թվով 100 (բարդ նմուշ) ոսկրային փորձանմուշներ են ուղարկվել Նիդերլանդների թագավորություն ICMP կազմակերպություն ԴՆԹ նույնականացումը կատարելու նպատակով: Ֆինանսավորումը իրականացվել է USAID կազմակերպության կողմից:

Բայց դեռ կան բարդ, վնասված, արտաքին գործոնների ազդեցությունից որոշակի կազմափոխված ոսկրային հյուսվածքներ, որոնցից չի հաջողվում անջատել անձի նույնականացման համար պիտանի ԴՆԹ բնութագրեր:

Այդ նպատակով անհրաժեշտ է ևս թվով 50 ոսկրային հյուսվածքների փորձանմուշներ ուղարկել Նիդերլանդների թագավորություն՝ Անհայտ Կորածների Միջազգային Հանձնաժողովի համապատասխան ԴՆԹ փորձաքննություների լաբորատորիա, վնասված ոսկրային հյուսվածքներից ԴՆԹ անջատման և գենետիկական լիարժեք բնութագիր ստանալու համար։ Իսկ դրա համար անհրաժեշտ է 75,000 դոլար կամ 31 մլն 125 հազար դրամ:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս