ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մամային լավ կնայես, էս ամեն ինչին չեմ կարող դիմանալ». ինչ է կատարվել Չարենցավանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ուշագրավ դեպք է եղել Չարենցավան քաղաքում: ArmLur.am-ի բացառիկ տեղկություների համաձայն` Մ. Հովսեփյանը դիմել է իրավապահներին եւ հայտնել, որ եղբայրը՝ Ա. Հովսեփյանը դուրս է եկել իր բնակարանից և մինչ օրս չի վերադարձել:

Մ. Հովսեփյանը իրավապահներին հայտնել է,որ ավելի ուշ՝ հուլիսի 13-ին ժ.07.05-ին, եղբայրն իր բջջայինին նամակ է
ուղարկել որտեղ գրված է եղել . «Մամային լավ կնայես, Միլուշիս էլ, մնաք բարով, ես էս ամեն ինչին չեմ կարող դիմանալ, իմ ապրելն իմաստ չունի»:

Արդյունքում, ոստիկանությունը դեպքին ընթացք է տվել եւ տեղեկություններ են ստացել, որ Ա. Հովսեփյանը «Օպել Աստրա» 37 LF 447 մեքենայով Բագրատաշենի անցակետով հատել է ՀՀ սահմանը։

Ք.Մ.




Լրահոս