ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «հարականջային շրջանում օտար մարմին» վնասվածք ախտորոշմաբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երեւանի բնակիչ 15-ամյա Աշոտ Ա.-ն է, ով հուլիսի 2-ին` ժամը 21:00-ի սահմաններում, Թբիլիսյան խճուղում գործող «Երազ» այգում «Տիր» հրաձգարանում հաճախորդի կրակոցի անդրադարձի հետեւանքով ականջի մասում նշված վնասվածքն  է ստացել:

 

 

ԿՐԹԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ե՞րբ եւ ի՞նչ ժամկետում է կատարվում ուսանողի փոխատեղումը:

Մարինե Ասլանյան (47 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ուսումնական հաստատությունում ուսումնական տարին սկսելուն նախորդող եւ հաջորդող երկու շաբաթվա ընթացքում իրականացվում է փոխատեղում՝ ըստ մասնագիտությունների: Փոխատեղման արդյունքում անվճար համակարգում ընդգրկված, սակայն նախորդ ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն չցուցաբերած ուսանողներն ընդգրկվում են վճարովի համակարգ, իսկ վճարովի համակարգի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները՝ անվճար ուսուցման համակարգ, բացառությամբ` մինչեւ 19 տարին լրանալը հիմնական կրթության հիմքով ընդունված կամ օրենսդրությամբ սահմանված արտոնություն ունեցող ուսանողների: Ուսումնական հաստատության տնօրենի կողմից երեք աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում է անվճար եւ վճարովի համակարգ անցած ուսանողների ցանկը եւ պատշաճ կերպով տեղեկացվում է ուսանողներին:

Յուրաքանչյուր կիսամյակի ավարտից երկու շաբաթ առաջ ուսումնական հաստատության տնօրենը տալիս է հայտարարություն` ուսանողներին տեսանելի վայրում, ինչպես նաեւ ինտերնետային կայքում (առկայության դեպքում) վճարովի հիմունքով սովորող ուսանողի սոցիալական վիճակի եւ բարձր առաջադիմության արդյունքների հիման վրա ուսման վճարի մասնակի փոխհատուցման վերաբերյալ դիմումներ ընդունելու մասին:

շարունակելի

ՀՀ կրթության գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիները եւ ազգությամբ հայ օտարերկրացիները Հաստատություններ կարող են դիմել ընդհանուր հիմունքներով կամ օտարերկրացիների համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` իրենց ընտրությամբ:

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ո՞ւմ եւ ի՞նչ պայմաններում է տրամադրվում երկարամյա ծառայության կենսաթոշակը:

Սուսաննա Մելքոնյան (42 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է քաղաքացիական ավիացիայի`

թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական եւ թռիչքային անձնակազմերի անդամներին, բորտoպերատորներին եւ բորտուղեկցորդներին, եթե լրացել է նրանց 45 տարին, եւ նրանք աշխատել են առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 20 տարին երկարամյա ծառայության ստաժ է, իuկ առողջական վիճակի պատճառով թռիչքային աշխատանքներից ազատվելու դեպքում, եթե նրանք աշխատել են առնվազն 20 օրացուցային տարի, որից առնվազն 15 տարին երկարամյա ծառայության ստաժ է,

oդային երթեւեկության կառավարման ծառայության կարգավարի (դիuպետչերի) վկայական ունեցող աշխատողին, եթե լրացել է նրա 50 տարին, եւ նա աշխատել է առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 15 օրացուցային տարին անմիջականորեն կատարել է oդային երթեւեկության կառավարման աշխատանք, իuկ առողջական վիճակի պատճառով oդային երթեւեկության անմիջական կառավարման աշխատանքից ազատված անձին, եթե լրացել է նրա 50 տարին, եւ նա ծառայել է առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 10 օրացուցային տարին անմիջականորեն կատարել է oդային երթեւեկության կառավարման աշխատանք,

ինժեներատեխնիկական ծառայության աշխատողին, եթե լրացել է նրա 55 տարին, եւ նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 20 օրացուցային տարին կատարել է երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մասնակի կենսաթոշակ նշանակելու համար անձը կարող է դիմել դրա իրավունքը ձեռք բերելուց հետո՝ ցանկացած ժամանակ, մինչեւ տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքի լրանալը:




Լրահոս