Սեւանա լճի մակարդակը 6 սմ-ով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության գետերում հուլիսի 13-14-ը ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել։ Այս մասին տեղեկանում ենք «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Հուլիսի 12-ի դրությամբ Սեւանա լճի մակարդակը կազմել է 1900.70 մետր, ինչը 6 սմ-ով ցածր է նախորդ տարվա հուլիսի 12-ի ցուցանիշի համեմատ:

Ինչ վերաբերում է ջրամբարներին, ապա գրեթե բոլոր ջրամբարներում ջուրն ավելի շատ է, քան նախորդ տարի:

Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ մեր պաշտոնական կայքում:




Լրահոս