
Իտալական «Նապոլին» փոխարինող է գտել սենեգալցի պաշտպան Կալիդու Կուլիբալիին, որը կտեղափոխվի Լոնդոնի «Չելսի»։ «Նապոլին» ձեռք կբերի Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի սենեգալցի պաշտպան Աբդու Դիալոյին, որին փարիզյան ակումբը որոշել է վաճառել, հաղորդում է twitter.com/FabrizioRomano-ն։
«Նապոլին» ավարտին է հասցնում բանակցությունները ՊՍԺ-ի հետ, որը Աբդու Դիալոյի տրանսֆերից ակնկալում է 20-25 միլիոն եվրո։
Աբդու Դիալոն ՊՍԺ է տեղափոխվել 2019-ի ամռանը Դորտմունդի «Բորուսիայից» 32 միլիոն եվրոյի դիմաց։