
Թուրքական ազգային արժույթը՝ լիրան շարունակում է արժեզրկվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հուլիսի 14-ին 1 ամերիկյան դոլարի նկատմամբ լիրայի փոխարժեքը հատել է 17․50-ի սահմանը։Սա 2022 թվականին լիրայի գրանցած ամենացածր ցուցանիշն է։
Լիրայի արժեզրկումը դոլարի նկատմամբ տարեկան կտրվածքով կազմում է 31.99 %, իսկ ամսական՝ 4.78%։