Փաշինյանը 15 օրով արձակուրդ է ուղարկում Արարատի մարզպետ Սեդրակ Թեւոնյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 15 օրով արձակուրդ է ուղարկել Արարատի մարզպետ Սեդրան Թեւոնյանին:

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանին տրամադրել 2022-2023 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 15 աշխատանքային օր՝ 2022 թվականի հուլիսի 18-ից օգոստոսի 5-ը ներառյալ:

2. Սեդրակ Թևոնյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը:




Լրահոս