Սերժ Սարգսյանը, համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, արդեն սկսել է զբաղվել մեծամասնական այն ընտրատեղամասերով, որտեղ ավանդաբար առաջադրվում են մեկից ավելի ՀՀԿ-ականներ: Մասնավորապես նա հրավիրում է մարզերի պաշտոնյաներին` մարզպետեր, կուսակցության տարածքային կազմակերպությունների ղեկավարներ եւ այլք, ու նրանց առաջարկում է իրատեսորեն ներկայացնել, թե տեղերում ՀՀԿ-ական պոտենցիալ թեկնածուներից ով ավելի շատ հնարավորություններ ունի: Ընդ որում, Սարգսյանը պահանջում է իրեն օբյեկտիվ իրավիճակ ներկայացնել: «Ժողովուրդ»-ի աղբյուրների հավաստմամբ` Սերժ Սարգսյանի` վերջին շրջանի հարցումները վերաբերել են Արմավիրի եւ Գեղարքունիքի մարզերին, որոնցից վերջինում ավանդաբար առաջադրվում են Հրանուշ Հակոբյանը եւ Տիգրան Արզաքանցյանը: Ընդ որում, Արմավիրի մարզի դեպքում խոսքը բոլորովին նոր թեկնածուների մասին է եղել, որոնց անունները կներկայացնենք հստակեցնելուց հետո:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ