
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնը հիշեցնում է, որ COVID-19-ի դեմ պատվաստումների ամբողջական կուրսից հետո առնվազն 3 ամիս անց իրականացվում է խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստում՝ առաջնահերթություն տալով ռիսկի խմբերի անձանց:
Նշվում է, որ այդ խմբին են պատկանում մասնավորապես հետևյալ անձինք. 1․65 և բարձր տարիքի անձինք, 2․քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, 3․բուժաշխատողներ և այլն: