ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհայտարարի պաղեստինցիների օգնությանը շուրջ 316 միլիոն դոլար տրամադրելու մասին՝ ձգտելով աշխուժացնելու Վաշինգտոնի եւ Ռամալլայի միջեւ կապերը: Հուլիսի 15-ին այդ մասին հաղորդում Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով անունը չհայտնած պաշտոնյայի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ըստ գործակալության տեղեկությունների՝ օգնության փաթեթը ներառում Է 100 միլիոն դոլար Արեւելյան Երուսաղեմում հիվանդանոցների ցանցի համար՝ Կոնգրեսի կողմից հավանություն ստանալու պայմանով: Եվս 200 միլիոն դոլար կուղղորդվի ՄԱԿ-ի Մերձավորարեւելյան գործակալությանը՝ պաղեստինցի փախստականների օգնության եւ աշխատանքների կազմակերպման համար:
Բացի դրանից, ԱՄՆ-ի նախագահը մտադիր Է հայտարարել Իսրայելի եւ Պաղեստինի ընկերությունների միջեւ համագործակցության մասին՝ միջեւ 2023 թվականի վերջը Պաղեստինի տարածքը 4G չորրորդ սենդի շարժական կապի ցանով ծածկելու համար:
Հուլիսի 13-ին Բայդենն Իսրայելից սկսել Է պաշտոնն ստանձնելուց հետո իր առաջին մերձավորարեւելյան շրջագայությունը: Ուղեւորության շրջանակներում նա նաեւ կայցելի Հորդանան գետի արեւմտյան ափ եւ Սաուդյան Արաբիա: Ջիդդայում ԱՄՆ-ի նախագահը բանակցություններ կվարի սաուդյան ղեկավարության հետ եւ երկկողմ հանդիպումներ կունենա արաբական երկրների ղեկավարների հետ՝ գործընկերային հարաբերությունների ամրապնդման նպատակով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: