«Բոլոր հայտարարությունները հերյուրանքներ են». ինչ է պատմում երեկ հրազենային վիրավորում ստացած զինծառայողի հորեղբայրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ հուլիսի 14-ին՝ ժամը 10:25-ի սահմաններում, մարտական դիրքում հայտնաբերվել էր N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Արմենի Մանուկյանի դին: Վերջինս մարտական դիրքում դիտորդի պարտականություններն իրականացնելու ընթացքում, իրեն ամրակցված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգից իրեն հասցրել էր մահացու հրազենային վիրավորում:

ArmLur.am-ը զրուցել է Արսեն Մանուկյանի հորեղբայր Էդիկ Մանուկյանի հետ, որը պնդում է, որ իր եղբոր տղան ինքնասպանություն չէր գործի: «Մենք չենք հավատում, որ մեր էրեխեն կարար ինքն իրեն խփեր, բայց մամուլում հայտարարվում է, որ առաջին վարկածով ինքն է իրեն խփել, որ ինչ-որ վիճաբանություն է եղել: Էդ բոլոր հայտարարությունները հերյուրանքներ են: Մենք մեր էրեխուն լավ ենք ճանաչում, անհնար ա, որ ինքը նման քայլի դիմեր»:

Նշենք, որ մահացած զինվորը մեկ տարի մեկ ամսվա ծառայող էր, վերջին անգամ հարազատների հետ զրուցել է երկուշաբթի օրը:

«Երբեք ծառայությունից չի դժգոհել, չի գանգատվել, շատ խելացի տղա էր: Հայրը 25 տարի սահման է պահել: Մեծ եղբայրը զորացրվելուց հետո կրկին անցել է զինվորական ծառայության»,- մեզ հետ զրույցում ասաց զոհված զինծառայող Արսեն Մանուկյանի հորեղբայրը:

Հավելենք, որ մահացած զինծառայողը Վարդենիս համայնքից էր:




Լրահոս