
Հայաստանի բասկետբոլի կանանց Մ20 տարեկանների հավաքականը շարունակում է իր ելույթները Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում. հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան: Կայացած հերթական մրցավեճում Հայաստանի հավաքականը 58:74 հաշվով պարտվեց Ալբանիայի հավաքականին: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Օրնելա Մուկան էր՝ վաստակած 44 միավորով:
Հայաստանի հավաքականի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Անի Մկրտչյանն էր՝ վաստակած 18 միավորով: