Մտահոգիչ են Հայաստան-Թուրքիա բանակցությունները. Արամ Ա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադարձել է հայ–թուրքական հարաբերություններին, ինչպես նաև ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան արգելելու մասի։ Գրառման մեջ ասվում է․

«Մտահոգիչ են վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող զարգացումները, հատկապես՝ Հայաստան-Թուրքիա բանակցությունների, ինչպես նաև ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի՝ Հայաստան մուտքի արգելքի մասով: Նման երևույթները կարող են բացասական հետևանքներ ունենալ, մասնավորապես, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների համար: Անհրաժեշտ է հանրությանը հստակ և ամբողջական տեղեկություններ փոխանցել հանրությանը»։




Լրահոս