
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնը հիշեցնում է, որ COVID-19-ի դեմ պատվաստումների ամբողջական կուրսից հետո առնվազն 3 ամիս անց իրականացվում է խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստում՝ առաջնահերթություն տալով ռիսկի խմբերի անձանց:
Նշվում է, որ այդ խմբին են պատկանում մասնավորապես հետևյալ անձինք.
1. 65 և բարձր տարիքի անձինք,
2. քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք,
3. բուժաշխատողներ և այլն: