ԱՄՆ-ն կնվազեցնի լարվածությունը Մերձավոր Արևելքում. Բայդեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միացյալ Նահանգները կշարունակի Մերձավոր Արևելքում նվազեցնել լարվածությունը և նպաստել հակամարտությունների դեէսկալացիային: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում կայացած գագաթնաժողովում:

«ԱՄՆ-ն պարզապես չի փորձի զսպել տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող վտանգները: Մենք կաշխատենք նվազեցնել լարվածությունը, նպաստել հակամարտությունների դեէսկալացիային»- ասել է նա:

Հուլիսի 16-ին Ջիդդայում անցկացվում է Ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի գագաթնաժողովը, որին հրավիրված են Միացյալ Նահանգների նախագահը, Եգիպտոսի և Հորդանանի ղեկավարները, ինչպես նաև Իրաքի վարչապետը:




Լրահոս