Բասկետբոլի կանանց Հայաստանի Մ16 հավաքականը եզրափակչում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ալբանիայում ավարտին են մոտենում կանանց մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի հանդիպումները: Ինչպես տեղեկացնում են Բասկետբոլի ֆեդերացիայից, Հայաստանը կիսաեզրափակչում 75:51 հաշվով առավելության հասավ Մալթայի նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Լիա Կրումիանը:

Նա վաստակել է 32 միավոր, 9 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին և կատարել 1 արդյունավետ փոխանցում:

Հայաստանը եզրափակչում կմրցի Անդորրա-Կիպրոս զույգի հաղթողի հետ: Եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 17-ին՝ Երևանի ժամանակով 21:30-ին:




Լրահոս