Զինամթերքով լի ինքնաթիռը պայթել է վթարի հետևանքով. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիրակի գիշեր Հունաստանում կործանված ուկրաինական Ան-12 ինքնաթիռը Սերբիայից Բանգլադեշ էր տեղափոխում 11,5 տոննա պաշտպանական բեռ, հայտնել է Սերբիայի պաշտպանության նախարար Նեբոյշա Ստեֆանովիչը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր հունական հեռուստատեսությունը, ինքնաթիռը կործանվել է շաբաթ երեկոյան մոտ 22.45-ին: Վթարից առաջ օդաչուն հայտնել է շարժիչի անսարքության մասին և վթարային վայրէջք է կատարել Կավալայի օդանավակայանում:

Ականատեսների վկայությամբ՝ այրվող ինքնաթիռը ընկել է եգիպտացորենի դաշտում՝ օդանավակայանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Անտիֆիլիպի եւ Պալեոչորի գյուղերի միջև։ Ինքնաթիռում եղել է անձնակազմի ութ անդամ։

«Գիշերը Հունաստանում կործանված ինքնաթիռը՝ Ան-12-ը, տեղափոխում էր 11,5 տոննա մեր պաշտպանական արդյունաբերության արտադրանքը Բանգլադեշի համար: Ցավոք, անձնակազմի բոլոր ութ անդամները զոհվեցին», – ասել է Ստեֆանովիչը՝ Սերբիայի պաշտպանության նախարարությունում կիրակի առավոտյան ճեպազրույցում:




Լրահոս