2016 թվականի հուլիսի 17-ին «Սասնա Ծռեր» խմբավորման 30-ից ավել զինված անդամներ, բեռնատար մեքենայով կոտրելով Երևանի Էրեբունի թաղամասում գտնվող ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի զորամասի դարպասները, ներս են մտել և գրավել այն:
Հարձակման ընթացքում սպանվում է 3 ոստիկան: Խմբավորման անդամները մեղադրվում են մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, հափշտակելու, պատանդ վերցնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու համար:
Այսօր լրանում է այս գործողության վեց տարին։