Սանոսյանի դեմ սեփական թիմում արշավ է սկսվել․ ի՞նչ կապ ունի Սյունիքի մարզպետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի դեմ սեփական թիմում իրական արշավ է սկսվել։ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ վերջին շրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանին նախարարի մասին տարաբնույթ, ճոխացրած խոսակցություններ են հասցնում, փորձում դժգոհության ալիք հասունացնել, որ վերջինս նրան փոխարինելու որոշում կայացնի։ Թե ինչով է պայմանավորված Սանոսյանին չհանդուրժելու հանգամանքը, թերևս սեփական թիմակիցները կիմանան։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ վերջերս Սանոսյանից վարչապետին դժգոհություններ է հայտնել Սյունքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ կապված Երևան-Կապան այլընտրանքային ճանապարհի կառուցման մասով։ «Այս ճանապարհի մասին, գիտեք, անընդհատ է խոսվում, որ հատկապես բեռնատարները դժվարությամբ են անցում, դե իսկ ձմեռվա անանցանելիության մասով մեկ անգամ չէ, որ գրվել է։ Հանգամանքը, փաստորեն, լավագույնս Տավուշի մարզի Կալավան գյուղից Սյունիք տեղափոխված Ռոբերտ Ղուկասյանն է օգտագործում այժմ, որ, չի բացառվում, ՏԿԵ նախարար դառնալու հավակնություններ ունի»,- ասաց մեր զրուցակիցը։

Տեղեկացանք նաև, որ մինչև սեպտեմբերյան ՏԻՄ ընտրություններ Փաշինյանը տեղափոխություններ չի անի։ Կսպասի ընտրության արդյունքներին, ըստ այդմ էլ կորոշի՝ մարզպետի համար ևս մեկ թռիչքաձև աճ ապահովե՞լ, թե՞ ոչ։ Այս անգամ, փաստորեն, Սանոսյանի հաշվին։

Ս․Վ․




Լրահոս