Ինչպես հայտնի է, ՔՊ-ի կողմից նախաձեռնված՝ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու շուրջ նախագծերի քննարկումները հետաձգվել են: Սակայն Ժողովուրդ օրաթերթը դեռ հուլիսի 14-ին էր գրել, որ սկսված գործընթացը ավարտին չի հասցվի: ՔՊ-ն ընդամենը նրանց վախեցնելու համար է ինչ-որ քայլեր անում՝ լավ իմանալով, որ չի կարողանալու բոլորին զրկել մանդատներից: Խոսքը գնում է 33 ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները դադարեցնելու համար Սահմանադրական դատարան դիմելու մասին: Հիմնավորման մեջ նշվում է, թե նրանց մանդատից զրկելու հիմքը կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելն է:
Ավելին, եվրոպական կողմն այս ընթացքում տարբեր խողովակներով ՀՀ իշխանություններին մեսսիջներ է ուղարկել եւ իր տարակուսանքը հայտնել հայաստանյան խորհրդարանական ընդդիմության նկատմամբ իշխանության ձեռնարկած սանկցիաների առիթով: Նրանք ոչ միայն զարմացած են, այլեւ մտահոգված: Նաեւ այս հանգամանքն է պատճառ հանդիսացել, որ ՔՊ-ն որոշել է ավարտին չհասցնել սկսված գործընթացը. կամ ոչ ոք մանդատից չի զրկվի, կամ կլինեն ընդամենը մի քանի պատժվողներ:
Մանրամասները՝ տեսանյութում