Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր Ռուսաստանը կորցրել է իր մարտունակության ավելի քան 30%-ը, հայտարարել է բրիտանական զինված ուժերի հրամանատար Էնթոնի Ռադակինը։
Նրա խոսքով՝ մոտ 50 հազար ռուս զինվոր սպանվել կամ վիրավորվել է։ Բացի այդ, պատերազմի սկզբից ի վեր ոչնչացվել է 1700 ռուսական տանկ, շարքից դուրս է եկել մոտ 4000 զրահամեքենա։
Այս ամենը Ուկրաինային վստահություն է տալիս, որ կկարողանա հաղթել պատերազմում, ասել է Ռադակինը։ «Նրանք [ուկրաինացիները] հստակ տրամադրված են իրենց ողջ տարածքը Ուկրաինայի պայմաններով վերադարձնելու հարցում»,- ասել է նա։
Իր հերթին Ուկրաինայի Գլխավոր շտաբն է հայտարարություն տարածել եւ տվյալներ հայտնել: Մեկ օրում զոհվել է 150 ռուս զինվորական, իսկ փետրվարի 24-ից ի վեր 38 450 մարդ:
Ներկայացնենք այլ տվյալներ եւս՝
տանկեր՝ 1687
զրահապատ մարտական մեքենա՝ 3886,
Անօդաչու թռչող սարք՝ 113
Ինքնաթիռ՝ 220
Ուղղաթիռ՝ 188:
Իր հերթին Ռուսաստանի Դաշնությունը եւս տվյալներ է ներկայացրել Ուկրաինայում զորքերի գործունեությունից: Ուկրաինայի Զինված ուժերի 115-րդ մեքենայացված բրիգադը, որը գործում է Սեւերսկի ուղղությամբ, փաստացի ոչնչացվել է ՌԴ օդատիեզերական ուժերի բարձր ճշգրտության հարվածների արդյունքում։ Նշվում է, որ միայն վերջին երկու օրվա ընթացքում այս ստորաբաժանման անձնակազմի կորուստը կազմել է ավելի քան 600 մարդ։ 123-րդ տարածքի ժամանակավոր տեղակայման կետում ՌԴ օդատիեզերական ուժերի բարձր ճշգրտության զինատեսակներով հարվածի արդյունքում ոչնչացվել է մինչև 200 ազգայնական և օտարերկրյա վարձկան, ինչպես նաև 13 միավոր զրահատեխնիկա։
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.