Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝ պատգամավորներն այսօրվանից արձակուրդ են մեկնում: ArmLur.am-ը տեղեկացավ, որ պատգամավորներն արձակուրդի կմեկնեն հուլիսի 18-ից ու կվերադառնան օգոստոսի 26-ին:
«Ազգային ժողովի պատգամավորներին (բացառությամբ Ազգային ժողովի նախագահի) տրամադրել 2022 թվականի ամենամյա հերթական արձակուրդը՝ 30 աշխատանքային օր, 2022 թվականի հուլիսի 18-ից օգոստոսի 26-ը ներառյալ»,- ասված է ԱԺ նախագահի կարգադրության մեջ մեջ:
ArmLur.am-ը տեղեկացավ նաև, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ավելի քիչ ժամանակով արձակուրդի կմեկնեն: Ալեն Սիմոնյանն արձակուրդ կմեկնի՝ հուլիսի 22-ից օգոստոսի 5-ը, Ռուբինյանը՝ օգոստոսի 8-31-ը ներառյալ:
Ս.Վ.