Հայաստանում վերջին մեկ շաբաթում գրանցվել է կորոնավիրուսի 629 դեպք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում հուլիսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 629 դեպք:

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից` նշելով, որ դեպքերի ընդհանուր թիվը հասել է 423 հազար 400-ի, որից 413 հազար 354-ը`առողջացման, 8 626-ը` մահվան ելքով:

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում առողջացել է 311 քաղաքացի, մահվան դեպք չի գրանցվել:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 736 բուժառու:

Մեկ շաբաթում կատարվել է 5 հազար 681 թեստավորում:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 148 հազար 390-ի:




Լրահոս