Դոլարի փոխարժեքը տեւական ժամանակ է, ինչ էժանանում է դրամի նկատմամբ։ Ընդ որում, դոլարի փոխարժեքի շուկայում կտրուկ անկում արձանագրվել է հունիսից։ Ըստ rate.am-ի՝ Հայաստանի առեւտրային բանկերում այսօրվա դրությամբ դոլարի առքի առավելագույն գինը 412-415 դրամ է, վաճառքինը՝ 429-435 դրամ: ArmLur.am-ը արձանագրեց, որ դոլարի առքի եւ վաճառքի միջեւ հսկայական տարբերություն կա: Մասնագետների խոսքերով, նախկինում եղել է այդպես, երբ բանկերը փորձել են իրավիճակն օգտագործել իրենց օգտին:
Տեղեկացնենք, որ ապահով շրջանում դոլարի առքի եւ վաճառքի միջեւ տարբերությունը 3-4 դրամ է կազմել, իսկ հիմա այն շատ է: Օրինակ, ըստ rate.am-ի՝ այդ տարբերությունը այսօրվա դրությամբ կազմել է ավելի քան 15 դրամ. եւ այս տարբերությամբ առաջարկը քաղաքացիներին անում են ՀՀ առեւտրային բանկերը:
Մյուս կողմից, զգալի նվազել է նաեւ եվրոյի փոխարժեքը, ավելին այն գրեթե հավասարվել է դոլարի փոխարժեքին: ArmLur.am-ը տեղեկացավ, որ եվրոյի առքի առավելագույն գինը ՀՀ բանկերում այսօր կազմել է 410-417-419 դրամ, իսկ վաճառքինը՝ 439-445 դրամ։ Այս դեպքում նկատենք, որ եվրոյի առքի ու վաճառքի միջեւ տարբերությունը գերազանցում է 20 դրամը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ս.Հ.