
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով գտնվում է Բրյուսելում:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Պաշտոնական այցի շրջանակներում Ադրբեջանի արտգործնախարարը, ի թիվս այլ հանդիպումների, կհանդիպի նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:
ՆԱՏՕ-ի կողմից տարածված մամուլի հաղորդագրության համաձայն՝ հանդիպումը տեղի կունենա մամուլի համար փակ ռեժիմով: