ԱԺ նախկին պատգամավորի որդու եւ նրա ընկերոջ ուղղությամբ կրակոցներ արձակած երիտասարդին իրավապահները հայտնաբերել են: Մեզ հասած տեղեկություների համաձայն՝ կրակոցներից հետո ենթադրյալ սպանություն կատարողը հասցրել էր լքել երկիրը, սակայն նա հայտնաբերվել է:
Հիշեցնենք, որ 2021 թվականի սեպտեմբերի 24-ին կրակոցներ էին հնչել Երեւանում՝ Մոսկվա կինոթատրոնի մոտ: Ժամը 02։40-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան փողոցում՝ «Մոսկվա» կինոթատրոնի հարեւանությամբ, կրակոցներ են հնչել: Կրակել էին Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գագիկ Մելիքյանի որդու՝ Սերգեյ Մելիքյանի վրա եւ եւս երկու անձի վրա, ինչի հետեւանքով դեպքից մեկ օր անց վիրավորներից մեկը մահացավ հիվանդանոցում:
Տեւական ժամանակ իրավապահները փնտրում էին սպանությունը կատարողին, որը հայտնի էր դարձել, որ լքել է երկիրը, սակայն նրան հայտնաբերել են արտերկրում եւ տեղափոխել Հայաստան:
Մանրամասները՝ տեսանյութում
Ք.Մ.