ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2009 թվականին  Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանին  ճգնաժամից դուրս գալու համար տրամադրել էր 500 միլիոն դոլարի վարկ: «Ժողովուրդ»-ին  մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը նախօրեին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանից հետաքրքրվել է, թե որտեղ են ծախսվել այդ գումարները: ՀՀ վարչապետը  փորձել է պատասխանել` միաժամանակ բացատրելով, որ ինքը համապատասխան մարմիններին կհանձնարարի ստուգումներ կատարել, որից հետո կներկայացնի իրավիճակը: Այնպես որ, այն ձեռնարկությունները, որոնք օգտվել են ռուսական վարկից, չի  բացառվում, որ առաջիկայում հայտնվեն վարչապետի վերահսկողական ծառայության ուշադրության կենտրոնում:




Լրահոս