ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եվրոպան Ադրբեջանի հետ գազային նոր խաղ է խաղում. կկարողանա՞ Բաքուն փոխարինել Մոսկվային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական գազը փոխարինել ադրբեջանականով. Եվրամիության ղեկավարության առաջարկն է: Reuters գործակալությունը, վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված պաշտոնական փաստաթղթերին, հայտնում է, որ Եվրահանձնաժողովն առաջարկում է ԵՄ անդամ պետություններին՝ համաձայնություն ձեռք բերել Ադրբեջանի հետ ու մեծացնել այդ երկրից բնական գազի ներկրման ծավալները։

Թեև Եվրոպան աստիճանաբար փորձում է հրաժարվել ռուսական էներգակիրներից, այդ թվում՝ գազից, բայց դա այդպես հեշտությամբ իրագործել չի հաջողվի: Տնտեսագետ Կարեն Սարգսյանն է մեկնաբանում:

Միայն նախորդ տարի Ռուսաստանը դեպի Արևմուտք 155 մլրդ խ/մ գազ է արտահանել: Համեմատության համար նշենք, որ Ադրբեջանը նույն ժամանակահատվածում, երկու գազամուղներով 16 մլրդ խորանարդ մետր է արտահանել: Ի դեպ, Ադրբեջանից Եվրոպա արտահանված գազի կեսը բաժին է ընկնում Թուրքիային, մյուս կեսը՝ եվրոպական պետություններին՝ Բուլղարիային, Իտալիային, Հունաստանին: Իսկ դրանք, բնական է, ամբողջովին չեն բավարարոմ այդ երկրների ներքին պահանջները:

Մանրամասները՝ տեսանյութում

Սևակ Վարդումյան




Լրահոս