Ոստիկանության Արտաշատի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 16-ին Սուրգուտ-Երևան չվերթի ինքնաթիռի վայրէջքից հետո «Զվարթնոց» օդանավակայանում ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողներին է ներկայացել 22-ամյա Հայկ Հ.-ն, որը 2021 թ. նոյեմբերի 25-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Նա ներկայացվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: