
Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հուլիսի 18-ին, ժամը 18:11-ին ահազանգ է ստացել, որ Սևան քաղաքի Կարմիր բանակի փողոցի թիվ 54 շենքի բնակարաններից մեկի պատուհաններից ծուխ է դուրս գալիս:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 18:26-ին, մարվել՝ 18:34–ին։ Այրվել է խոհանոցի գույքը (3 քմ)։