«Հ1»-ի մեկնաբան Գեւորգ Ալթունյանը երեկ «Տեսանկյուն» հաղորդաշարի ժամանակ, անդրադառնալով մամուլին դատի տալու գործընթացին, նշեց, որ բարի համբավի, վիրավորանքի եւ զրպարտության պատճառով վնասի համար ներկայացվող երկու միլիոնանոց պահանջները ոչ միայն լուրջ վնաս են պատճառում թերթերի «պաշտոնական» բյուջեներին, այլեւ կարող են թերթերի փակման պատճառ դառնալ: Նա ամփոփեց, որ այս խնդրին պետք է լուծում տրվի, եւ, իհարկե, մամուլին էլ կոչ արեց պահպանել լրագրողական եւ մարդկային էթիկայի տարրական կանոնները: Հարգելի Գեւորգին հիշեցնում ենք, որ կոնկրետ «Ժողովուրդ» օրաթերթի դեպքում թերթն ընդամենը ծառայել է որպես ամբիոն երկու կողմերի բախումների համար` պահպանելով էթիկայի բոլոր կանոնները: Բայց դա չի խանգարել, որպեսզի մարդիկ փորձեն թերթի միջոցով ինքնահաստատվել: Հետեւաբար տուգանքները նվազեցնելով` խնդիրը չի լուծվի. թերթերը պետք է դատարաններում դառնան երրորդ անձ:
ԳԵՎՈՐԳՆ ԷԼ Է ՄՏԱՀՈԳ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ