Ինչ է կատարվել Արմավիրի բանտի մասնաշենքում. խաթարվել է տեղամասի բնականոն աշխատանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Վլադիմիր Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ,հանդիսանալով ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿ հիմնարկի դատապարտյալ, 2022 թվականի փետրվարի 10-ին՝ ժամը 14:45-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿ հիմնարկի 5-րդ տեղամասում, սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված` արհամարհելով հանրության մեջ ընդունված բարոյական և իրավական նորմերը, տեղամասում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների, այդ թվում տեղամասում գտնվող ՔԿ աշխատակիցների ներկայությամբ, մոտ 15 րոպե տևողությամբ, դիտավորությամբ խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, մասնավորապես նույն տեղամասի 524 խցում ՀՀ ԱՆ Արմավիր ՔԿ հիմնարկի ծառայողների կողմից խուզարկություն չկատարելու անօրինական պահանջը պատրվակ օգտագործելով` ներկա գտնվող հասարակության անդամներին, մասնավորապես ՔԿ հիմնարկի աշխատակիցներին, տեղամասում պահվող կալանավորված և դատապարտված անձանց հակադրվելու ցանկությամբ սկսել է բարձրաձայն սեռական բնույթի անհասցե հայհոյանքներ հնչեցնել:

Վ. Ղազարյանի վերը նշված գործողության արդյունքում խաթարվել է տեղամասի բնականոն գործունեությունը և անհանգստություն է պատճառվել տեղամասի կալանավորված և դատապարտված անձանց` խախտելով վերջիններիս անդորրը, ինչպես նաև խոչընդոտել է տեղամասում ծառայություն իրականացնող աշխատակիցների գործունեությանը:

Վ. Ղազարյանի խուլիգանական գործողությունները կանխելու և տեղամասում անդորրը վերականգնելու նպատակով Արմավիրի ՔԿ հիմնարկի ծառայողները Վ. Ղազարյանին ստիպված տեղափոխել են տեղամասից և մեկուսացրել այլ խցում:

Այսպիսով` Վլադիմիր Շավալի Ղազարյանին մեղսագրվում է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով:

Ք.Մ.




Լրահոս