Ինչպես հայտնի է, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի ներկայիս նախագահ Տիգրան Սահակյանի թոշակի անցավ եւ նրա լիազորությունները որպես դատարանի նախագահ եւ դատավոր դադարեցվեցին: Արդյունքում, արդեն անհրաժեշտություն է առաջացել նոր թեկնածու առաջադրելու:
Ավելին՝ արդեն անգամ թեկնածուի անուն է առաջ քաշվել: Մասնավորապես, մինչ հրաժարական ներկակացնելը ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Վերաքննիչ քրեական դատարան է գնացել ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանը և ասել, որ Տիգրան Սահակյանից հետո Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ է դառնալու ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սևակ Համբարձումյանը: Սևակ Համբարձումյանը մեզ հետ զրույցում նշել էր. «Ոնց կորոշեն, տենց կլինի: Եթե առաջարկություն կանեն, կտեսնեմ: Դժվար է ասել, հիմա՝ այս պահին, դեռ ես պատրաստ չեմ, տեսնենք»:
Իսկ մենք կհետևենք զարգացումներին։
Ք.Մ.