ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն` քիչ առաջ պաշտոնից ազատման դիմում է գրել Սիսիանի ոստիկանապետի տեղակալ Սամվել Գրիգորյանը: Վերջինս քավոր-սանիկական կապերի մեջ է ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանի հետ:
Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն՝ վերջինիս ազատումը կապ ունի ոստիկանապետ Վահե Ղազարյանի՝ երեկ Սյունիքի մարզ կատարած այցի հետ: Ըստ մեզ հասած լուրերի՝ ոստիկանապետին ուշագրավ հանգամանքներ են պատմել, ինչից հետո հաջորդել է հրաժարականը:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեզ հայտնեցին, որ Սիսիանի ոստիկանապետի տեղակալը 2022թվականի հունիսի 27-ին դիմում է ներկայացրել եւ հայտնել, որ ոստիկանությունում երկարամյա ծառայության հիմքով խնդրում է իրեն ուղարկել թոշակի: Արդյունքում, հուլիսի 15-ին որոշում է կայացվել երկարամյա ծառայության հիմքով ուղարկել թոշակի եւ ազատել Սիսիանի ոստիկանապետի տեղակալի պաշտոնից:
Քնար Մանուկյան