Ժոզեպ Բորելը ողջունել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՄ արտաքաին հարաբերությունների ու անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ողջունել է Թբիլիսիում կայացած ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Այս մասին Բորելը գրել է թվիթերյան իր էջում։

«Այն կարևոր քայլ է համապարփակ կարգավորման համար։

ԵՄ-ն լիովին աջակցում է խաղաղ, անվտանգ և բարգավաճ Հարավային Կովկասին։ Կարգավորման/հաշտեցման կարելի է հասնել միայն ուղիղ երկխոսության միջոցով»,-գրել է Բորելը։

Նշենք, որ Հայաստանի ու Ադրեջանի ԱԳ նախարարների հանդիպումը տեղի էր ունեցել Թբիլիսիում հուլիսի 16-ին։




Լրահոս