Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը եւ Ջեյհուն Բայրամովը Վրաստանի մայրաքաղաքում հուլիսի 16-ին հանդիպել էին՝ առանց միջնորդների: Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը պատրաստակամություն են հայտնել շարունակելու շփումները։ Այս հանդիպումից հետո տարբեր հայտարարություններ եղան:
ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն ճեպազրույցում անդրադարձել է հանդիպմանը: Նա նշել է, որ ԱՄՆ-ն ակտիվ դերակատարում ունի Երևանի ու Բաքվի հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Նա նաեւ հավելել է, որ պետքարտուղար Բլինքենը հնարավորություն է ունեցել շփվելու ԱԳՆ-ի իր գործընկերների հետ։
«Պետքարտուղարի տեղակալ Դոնֆրիդն ու մյուսներն այս շենքում ևս հնարավորություն են ունեցել շփվելու բարձր մակարդակով իրենց հայ ու ադրբեջանցի գործընկերների հետ։ Մենք ողջունել են ներկայացուցիչների հանդիպումը։ Մենք շարունակում ենք հավատալ, որ երկխոսությունը լավագույն միջոցն է հասնելու խաղաղության, ժողովրդավարական ու բարգավաճ ապագայի Հարավային Կովկասի տարածաշրջանի համար, և մենք կշարունակենք աջակցել դրան, ինչով կարող ենք»,-ասել է Պետքարտուղարության խոսնակը։
Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը եւս ողջունել է Թբիլիսիում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։
«Կարևոր քայլ դեպի համապարփակ լուծում: Եվրամիությունը լիովին աջակցում է խաղաղ, անվտանգ և բարգավաճ Հարավային Կովկասին։ Նորմալացման/հաշտեցման կարելի է հասնել միայն ուղիղ երկխոսության միջոցով», – գրել է Բորելը Թվիթերում:
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.