ՖՈՏՈ. Գնալով այդ ցավը դառնում է անտանելի. Լիլիթ Կարապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հայտնի երգչուհի, 90-ականների հայկական էստրադայի «սեքս խորհրդանիշ» Լիլիթ Կարապետյանի եղբոր՝ Կարեն Կարապետյանի ծննդյան տարեդարձն է: Օրվա առթիվ երգչուհին խորհրդավոր եւ հուզիչ գրառում է արել:

«Կարենս, իմ թանկ եղբայր, իմ համեստ, մաքուր, սիրուն, անթերի, իմ կյանք, ծնունդդ շնորհավոր։ Դու իմ տան սյունն էիր, իմ ամեն ինչն էիր, առանց քեզ շատ դժվար է, ու գնալով այդ ցավը դառնում է անտանելի։ Ես, մաման քեզ շատ ենք կարոտել։ Մեր պահապան Հրեշտակ, ծնունդդ շնորհավոր»,-գրել է Լիլիթ Կարապետյանը:

Նշենք, որ ավելի վաղ ArmLur.am-ի հետ զրույցում անդրադառնալով նրա համար շատ ծանր եւ հուզիչ թեմայի՝ եղբոր մասին պատմել էր.

«Եղբայրս շատ լավ երգեր էր գրում, միայն մեկն առանձնացնել չեմ կարող: Առաջինը երևի «Կարապի սերն» էր, «Սիրո քամին» (շատերն են ասել, որ այս երգի տակ սիրահարվել են ու ընտանիք կազմել), «Երկու քույրը» չնայած իմը չէր, բայց եղբորս վերամշակումից հետո իմը դարձավ ու շատ սիրվեց: Սիրված ու մինչ օրս պահանջված է նաև «Տանգո» երգը»:

Լիդա Եղիազարյան




Լրահոս