Հուլիսի 15-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի հանկարծամահ էր եղել պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը: Իշխանության սուր քննադատներից էր Գրիգորյանը: Նա ձերբակալվել է ազգային, ռասսայական և կրոնական խտրականություն քարոզելու մեղադրանքով: Հասարակության մի ստվար զանգված այն համոզմանն է, որ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին մեղադրանքը շինծու էր առաջադրել, էլ ուր մնաց, թե անազատության մեջ պահելը օրինաչափ լիներ:
Վաղամեռիկ Գրիգորյանի նկատմամբ դատական գործընթաց սկսելը, ըստ ընդդիմության ներկայացուցիչների, միանշանակ իշխանությունների ու Նիկոլ Փաշինյանի պատվերն էր, հետևաբար, շարունակում են, նրա մահն էլ այս իշխանության խղճին է: ArmLur.am-ի հետ զրույցում Ազգային ժողովի «Քաղաքացիական պայամանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասում է, որ նման քննադատություն-մեղադրանքներին լուրջ չի վերաբերվում, որովհետև մարդուն հենց այնպես, հանիրավի չի կարելի մեղադրել որևէ մեկի սպանության մեջ:
Զրույցի մանրամասները՝ հեռախոսազրույցում
Ս.Վ.