Դատարանի դահլիճում դատավարության մասնակից կողմերն ու դատարանի նախագահությունը հանգիստ խղճով մի կում ջուրը կարող է պլաստիկե շշից խմել: Փասաբաններն էին ահազանգել, որ դատական կարգադրիչներն արգելում են դատարանի դահլիճում պլաստիկե շշերով մտնել: Թեև արգելանքը, բարեբախտաբար, հանվել է, բայց չի բացառվում՝ պլաստիկե շշերից քրոնիկ վախ ունեեցող քաղաքական իշխանությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», դրա սահմանափակումների նոր ուղեցույց մշակի:
Նշենք, որ խորհրդարանում տեղի ունեցած շշամարտերի հայտնի ակտից հետո ԱԺ աշխատակազմի որոշմամբ՝ մինչ այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի օրերին, այսինքն՝ երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում է, սեղաններից հավաքվում է ծանր հրետանին՝ պլաստիկե շիշը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ էինք նկատել ու արձանագրել՝ օրենսդրի ու գործադրի հարցուպատասխաններից մեկի ժամանակ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը շշով ջուրը գաղտագողի էր ձեռքն առնում՝ ընդդիմադիրների աչքից հեռու: Մի կում ջուրը նա ընկերաբար միայն իր գործընկեր նախարարներին էր առաջարկում: Հուսանք, որ Ազգային ժողովը նույնպես, հետևելով դատարանների օրինակին, կվերացնի պլաստիկե շշերի արգելքը:
Մանրամասները՝ տեսանյութում
Ս.Վ.