Լոնդոնում և շրջակայքում ռեկորդային շոգի պայմաններում հրդեհներ են բռնկվել։ Քաղաքի հրշեջներն այժմ տարբեր շրջաններում տասը հրդեհ են մարում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Sky News-ին:
Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը իրավիճակը անվանել է կրիտիկական և կոչ է արել քաղաքացիներին զգույշ լինել։
Հուլիսի 19-ին Լոնդոնի Հիթրոու օդանավակայանի մոտ ջերմաստիճանի ռեկորդ է սահմանվել: Օդի ջերմաստիճանը հասել է 40,2 աստիճանի։
Բրիտանիայի համար ջերմաստիճանի նախորդ ռեկորդը սահմանվել էր 2019 թվականի հուլիսին Քեմբրիջում՝ հասնելով 38,7 աստիճանի: