Սամվել Բաբայանի թիմակիցները չեն միանա ընդդիմությանը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթներ առաջ Արցախի խորհրդարանի ընդդիմադիրները նախաձեռնությամբ հանդես եկան՝ առաջարկեցին ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծել, որը պետք է ուսումնասիրեր գյուղատնտեսական եւ ներդրումային հիմնադրամների գործունեությունը, չարաշահումները եւ այլն։

Սակայն Սամվել Բաբայանի գլխավորած «Միասնական հայրենիքը» սկզբում հայտարարեց, որ միանում է նախաձեռնությանը, իսկ հետո հայտարարեց, թե իբր ամառային արձակուրդներ են, այդ պատճառով հարցի լուծումը հետաձգում են։ Արդյունքում ընդդիմության ձայները չբավարարեցին հանձնաժողով ձեւավորելուն։

Մեր տեղեկություններով՝ Սամվել Բաբայանի թիմակիցները հետագայում էլ չեն միանա ընդդիմադիրներին, քանի որ ներդրումային հիմնադրամից օգտվելու է նաեւ Սամվել Բաբայանը: Մենք գրել էինք, որ նա պատրաստվում է մասնակցել Արցախում ընթացող բնակարանաշինությանը եւ իր կառուցած բնակարանները վաճառելու է պետությանը»:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս