Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 21-ին ժամը 09:00-20:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Նորավան գյուղի գազասպառողների, ժամը 10:00-16:00-ն՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Հուշարձան» թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-18:00-ն՝ Մաշտոցի, Աղյուսագործների, Ռաֆֆու փողոցներով պարփակված առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-19:00-ն՝ Ճոճկան գյուղի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից, գազասպառողներին հորդորելով պահպանել անվտանգության կանոնները: