
Հասարակական գործիչ Մամիկոն Խուրշուդյանի «Հայրեններ» գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ հուլիսի 16-ին: Գրքում հեղինակը պատմում է 44-օրյա պատերազմում վիրավորված ու ոտքի կանգնած հերոս տղաների իրական պատմություններ:
Գրքի հերոսների հետ Մամիկոն Խուրշուդյանը ծանոթացել է ռազմական հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքում: Գրքում տեղ են գտել 44-օրյա պատերազմում վիրավորված 20 հայորդիների մասին իրական պատմություններ։
ArmLur.am-ն այսօր հյուրընկալել էր գրքի հեղինակ Մամիկոն Խուրշուդյանին, ով մեզ հետ զրույցում պատմեց գրքի հերոսների, ինչպես նաեւ այլ երկրներում եւս գրքի շնորհանդես կազմակերպելու մասին:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Սյունէ Համբարձումյան